ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի արտգործնախարարը ԿԽՄԿ-ի նախագահի հետ քննարկել է Բաքու-Երևան խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ընդգծվել է, որ Ադրբեջանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև համագործակցությունը կրում է երկարաժամկետ բնույթ և հիմնված է վստահության վրա, նշվել է կողմերի միջև մշտական շփումների նշանակությունը։ Քննարկվել է տարածաշրջանում ԿԽՄԿ-ի հումանիտար գործունեությունը, ընդգծվել է Ադրբեջանի կողմից դրան աջակցելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության ֆոնին Բաքուն միշտ հավատարիմ է մնում հումանիտար սկզբունքներին, այդ թվում՝ Իրանում ռազմական գործողությունների ժամանակ հումանիտար օգնություն է ցուցաբերել այդ երկրին։ Նա նաև տեղեկացրել է ԿԽՄԿ նախագահին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման և փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։

Կարդացեք նաև

Back to top button