
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ «լավ զրույցներ» է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ Ուկրաինայի պատերազմը կարգավորելու թեմայով։
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի իրավիճակի վրա, և հուսով ենք՝ մենք կհասնենք դրան», — ասել է Թրամփը Fox News-ի «The Sunday Briefing» հաղորդմանը տված հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ չի ցանկանում բացահայտել, թե երբ է վերջին անգամ խոսել Պուտինի հետ։
«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև ատելությունը ծիծաղելի է։ Դա խելագարություն է։ Եվ ատելությունը վատ բան է։ Ատելությունը վատ բան է, երբ փորձում ես ինչ-որ բան կարգավորել, բայց դա տեղի կունենա», — ասել է նա։
Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմը, որը սկսվել էր 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժմամբ, բայց իր պաշտոնավարումից հետո աբվելի քան մեկ տարի է հակամարտությունը շարունակվում է։




