ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X- ի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո: Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,-գրել է Փաշինյանը:
Glad to hear President @realDonaldTrump & First Lady, @VP & other attendees are safe & strong after disturbing shooting incident at @WhiteHouse Correspondents’ Dinner.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) April 26, 2026
Violence has no place in our democratic societies. Wishing @POTUS continued well-being amid today’s challenges.




