
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 15-23-ն անցկացված քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադայում Միքայել Ալեքսանյանն արժանացել է բրոնզե մեդալի: Նա Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ է։ Հայաստանի թիմը ներկայացրել է նաև Հայկ Հարությունյանը («Քվանտ» վարժարան)։
Թիմը ղեկավարել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։
Օլիմպիադային, որն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, մասնակցել է 37 երկրի 200-ից ավել աշակերտ։
Նախորդ՝ 59-րդ Մենդելեևյան օլիմպիադայում, որն անցկացվել էր Բրազիլիայում, ՀՀ 2 հոգանոց թիմը նվաճել էր մեկ արծաթե մեդալ:




