
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում տեղադրել է արհեստական բանականությամբ գեներացված նկար, որը քննադատել են ոչ միայն իր ընդդիմախոսները, այլեւ որոշ աջակիցներ։
Քննադատությունների ֆոնին նա հեռացրել է նկարը` նշելով, որ այնտեղ ինքը պատկերված է ոչ թե Քրիստոսի, այլ Կարմիր խաչի բժշկի կերպարով։

«Ես իսկապես հրապարակել էի այն, եւ կարծում էի, որ դա ես եմ՝ բժշկի կերպարում, եւ դա կապված է Կարմիր խաչի հետ։ Կարծես ես այնտեղ Կարմիր խաչի աշխատող եմ, որին մենք աջակցում ենք։
Եվ միայն կեղծ լուրերը կարող էին նման բան մտածել [Քրիստոսի կերպարը]։ Ես պարզապես վերջերս եմ այդ մասին լսել։ Եվ ես ասացի՝ «ինչպե՞ս նրանք այդպիսի բան մտածեցին»։ Ըստ գաղափարի, դա պետք է լինեի ես՝ բժշկի կերպարում, որը բուժում է մարդկանց։ Եվ ես իսկապես անում եմ այնպես, որ մարդկանց վիճակը լավանա։ Ես մարդկանց շատ ավելի լավ եմ դարձնում»,- նշել է ԱՄՆ նախագահը։




