Միջազգային

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները նախատեսված են ապրիլի 14-ին: Հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետդեպարտամենտում, Միացյալ Նահանգների միջնորդությամբ, հայտնել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի գրասենյակը։

Քննարկումների առանցքում լինելու են զինադադարի հաստատումը, «Հեզբոլլահի» զինաթափումը։

Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Լիբանանը ձգտում է կայուն զինադադարի և սահմանային խնդիրների լուծման:

Չնայած սպասվող բանակցություններին, լարվածությունը սահմանին դեռ պահպանվում է, և կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները: Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Լիբանանի հարավային քաղաքներին: Լիբանանի ազգային լրատվական գործակալության տվյալով՝ այսօր ավելի վաղ Նաբատիե շրջանում բնակելի տան վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել էր երեք մարդ: «Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսում գտնվող ՑԱՀԱԼ-ի զորանոցների ուղղությամբ:

Կարդացեք նաև

Back to top button