Տնտեսական

Քննարկվել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Քրոնիմետ հոլդինգ» ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Պիլարսկիին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և ընդգծել այդ ուղղությամբ արձանագրված հաջողությունները:

Անդրադարձ է կատարվել ընկերության կողմից հավելյալ ներդրումներ կատարելու ու հոլդինգի դուստր` «Մաքուր երկաթի գործարան» ձեռնարկության արտադրության և դեպի եվրոպական շուկա արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին։

Կարդացեք նաև

Back to top button