
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
«Գյուղատնտեսության ոլորտում շատ դժվար է ներդրող գտնելը», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ, «Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ» -ի փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանը, ով կարծում է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը դրական միտումներ կունենա մեր երկրի համար: Գիտնականն արդեն արդեն որոշել է, թե ինչ է անելու 2015 թ հունվարի մեկից հետո:
Հայաստանի գիտական մտքի ներկայացուցիչների մի մասը շարունակում է պնդել՝ հատկապես գյուղատնտեսության ոլորտի առաջընթացի հաևցում գիտական ներուժն ամբողջությամբ ընդգրկված չէ: գյուղատնտեսության ոլորտում, որովհետև հայտարարության հեղինակն այս ոլորտի ներկայացուցիչ է: Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ, «Գյուղատնեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ» -ի փոխտնօրեն Ստեփան Խոյեցյանն ուրախ է., որ Հայաստանն անդամակցելու է ԵՏՄ-ին, նրա համար այս անդամացկությունը անցած՝ խորհրդային տարիների լավագույն հիշողություններն է արթանցնում,արդեն որոշել է, թե ինչ է անելու 2015թ հունվարի մեկից հետո
«2015-ին միացանք, ես պատրաստվում եմ Ռուսաստանի , թե ԵՏՄ-ի գիտական պետական կոմիտե կլինի, թե ինչ, միանալու եմ նրանց, ասելում եմ , թե ժամանակին մենք ինչեր ենք արել: Այն, ինչ արել ենք, միայն Հայաստանի համար չենք արել, նաև՝ Ռուսաստանի»:
Գյուղատնտեսության մեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ» -ի փոխտնօրենը նաև պնդում է՝ հայ գիտնականները գտել են արոտների իսկ ավելի կոնկրետ ջրազուրկ տարածքների այսպես ասենք երկրորդ կյանք պարգևելու համար:
«Մեր գիտնականները գտել են լուծումը, մեքենաներով ճեղքում են հողը, փխրեցնում են, լցնում պարարտանյութ և թիթեռնածաղկավոր սերմեր են լցնում: Գիտնականները ապացուցել են, որ եթե այսպես անենք, մինչև 300 տոկոս բերք կստանանք: Այսօր արոտների բերքատվությունը կրիտիկականի է հասել»:
Գիտնականը, սակայն, լավատես է՝ երիտասարդներն ավելի ակտիվ ու աշխույժ են՝ առաջիկայում մասնագետ-երիտասարդներից կազմված խմբեր կստեղծեն ու ասենք բնապահպանների կամ այլ ակտիվիստների նման կսկսեն պայքարել՝ հաջողությունների հասնելու համար:




