Մահացել է մարտարվեստի լեգենդը՝ Բրյուս Լիի, Ջեկի Չանի, Ժան Կլոդ վան Դամի և այլոց էկրանային մրցակիցը։ Նա, որը «կարող էր շրխկացնելով փակել նույնիսկ պտտվող դուռը», «կարող էր ստիպել լաց լինելու անգամ սոխին», որի «օրագիրը կոչվում է Գինեսի ռեկորդների գիրք», և որը, ըստ լեգենդի, մահացել էր դեռ 20 տարի առաջ, սակայն մահը չէր համարձակվել նրան այդ մասին տեղեկացնելու։ Տաղանդով, ուժով և այդ ուժի անհավանականության մասին բազմաթիվ կատակներով պատմության մեջ մտած Չակ Նորիսը 86 տարեկան էր։ Ուժի, երբեմն էլ սխալմամբ բռնության հետ նույնացվող մարտիկ-դերասանը մահացավ խաղաղության մեջ՝ հայտնել է ընտանիքը:
մեկ րոպեից էլ քիչ




