
Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
«Նվագախմբի տղաները» ֆիլմը հայ կինոյի պատմության ամենավառ ու հիշարժան ստեղծագործություններից է, ինչը պայմանավորված է նաև ֆիլմում հնչող երաժշտությամբ։
Այս թողարկման ընթացքում երաժիշտ Դավիթ Գեոդակյանը պատմում է, թե ինչպես վերջերս Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը յուրովի ձայնագրեց ֆիլմի անբաժան մասը կազմող հայտնի քայլերգը։




