«Տվյալներից դեպի փոփոխություն» նախագիծը համայնքային մասնակցային քարտեզագրման ծրագիր է, որն ուղղված է Հայաստանի քաղաքներում և գյուղերում «մեծ բաց տվյալների» խնդրի լուծմանը: Այն ապահովում է բաց, ճշգրիտ և կառուցվածքային տարածական տվյալներ, որոնք անհրաժեշտ են տեղեկացված քաղաքային պլանավորման և զարգացման համար: Նախագիծը կամրջում է կրթության, հետազոտության և կառավարման ոլորտները՝ ձևավորելով մոդել, որը կարելի է կիրառել ինչպես Հայաստանում, այնպես էլ սահմաններից դուրս: Այն իրականացնում է HYPHEN4 ճարտարապետական և քաղաքային հետազոտական կազմակերպությունը:
Հյուր | Սյունե Առաքելյան` Hyphen4-ի հիմնադիր, «Տվյալներից դեպի Փոփոխություն» նախաձեռնության ծրագրի ղեկավար




