
Փետրվարի 20-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի Արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Յիրժի Բրոդսկին, հայտնում են Չեխիայում ՀՀ դեսպանությունից։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարների շուրջ։
Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Քննարկվել են ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող բարձրագույն մակարդակի միջազգային միջոցառումներին չեխական կողմի մասնակցությանը վերաբերվող հարցեր:
Դեսպան Հովակիմյանը զրուցակցին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ծավալված գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում վերջին զարգացումները և ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:




