
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Նիստի ընթացքում քննարկվել են քննչական մարմինների կարգավիճակի վերաբերյալ հարցը, սեփականության իրավունքի վերաբերյալ կարգավորումները, պետական լեզվի վերաբերյալ հարցը։
Խորհուրդը կշարունակի աշխատանքները սահմանադրական բարեփոխումների օրակարգում ներառված այլ հարցերի քննարկման ուղղությամբ:




