ԿարևորՀասարակություն

Բավականին ծանր է Աջափնյակում կրակոցներից տուժածների վիճակը. Առողջապահության նախարար

Աջափնյակում նախօրեին հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց վիճակը բավականին ծանր է, այսօր Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է առողջպահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները: Գտնվում են բժշկական խիստ հոսկողության ներքո»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել:

Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին հնչած կրակոցներից մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել: Քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:

Կարդացեք նաև

Back to top button