ԿարևորՀասարակություն

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 18-19-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 18-19-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 18-ին կբարձրանա ևս 3-4 աստիճանով, 19-20-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 18-ի ցերեկը, 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։

Կարդացեք նաև

Back to top button