Երկրորդ շնչառություն

Տատիկ-պապիկների ներկայությունը ընտանիքում նպաստում է ավելի առողջ և բազմազան սննդակարգի. «Երկրորդ շնչառություն»

Այն ընտանիքներում, որտեղ ապրում է նաև ավագ սերունդը, սննդակարգն ավելի առողջ է ու բազմազան: Ավանդական հայկական խոհանոցն իր էությամբ բավականին բալանսավորված է՝ հարուստ բանջարեղենով, կաթնամթերքով ու սպիտակուցով: Այնուամենայնիվ, թոռնիկների հանդեպ տարեցների դաստիարակության մեղմ մեթոդների պատճառով երեխաները երբեմն չարաշահում են քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները:

«Էկոկենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ այն ընտանիքներում, որտեղ չեն ապրում տատիկ-պապիկների հետ, և մայրն աշխատում է, ավելի հաճախ են օգտագործում կիսաֆաբրիկատներ և ոչ առողջ սնունդ:

«Որ ընտանիքում կա տատիկ ու պապիկ, երեխաներն ավելի բազմազան սննդի են սովոր, քանի որ տատիկն ու պապիկն ավելի շատ ժամանակ ունեն առևտուր անելուն, ապուրներ ու բանջարեղենային աղցաններ պատրաստելուն հատկացնելու»,- նշում է նա:

Մեկ անձի համար առողջ ու բալանսավորված ամսական սննդի բյուջեն մեր երկրում մոտ 40 000 դրամ է։ Եթե այս գումարը բավարար է ամռան ամիսներին, ապա ձմռանը որոշակի դժվարություններ են առաջանում։ Շատ կարևոր է, որ տարեցների սննդակարգի զգալի մասը կազմեն միրգն ու բանջարեղենը, որոնք ձմռան ամիսներին բավականին թանկ են։

Կարդացեք նաև

Back to top button