Տնտեսական

Կարդիականացվեն ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր» 

Կառավարությունն այսօր հավանության կարժանացնի Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների իրականացման տեխնիկական առաջադրանքին:

Նախագծի հիմնավորմամբ, 2014 թվականի հունվարի 23-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատվել է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության միջոցառումների ծրագիրը (ճանապարհային քարտեզ): Միջոցառումների ծրագրի 30-րդ կետը սահմանում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման մասին աշխատանքային ծրագրի մշակում: ՀՀ կառավարության 2014 թ. ապրիլի 23-ի նիստի արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և (կամ) նոր տեղեկատվական համակարգերի ներդրման ուղղությամբ աշխատանքային ծրագրին:

Այս տարվա հոկտեմբերի 10-ին ստորագրվել է ՀՀ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագիրը:
Որոշման նախագծի նպատակն է Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում ներդնել և/կամ արդիականացնել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերը:Որոշման նախագծի ընդունմամբ Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում կներդվեն նոր և/կամ կարդիականացվեն Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերը:

Back to top button