ԿարևորՀասարակություն

Եվս մեկ բարեփոխում բանակի ապագա սպաների համար․ լավարկվել է ռազմական ակադեմիայի կուրսանտների բնակարանային ապահովման ծրագիրը

Կառավարության նիստում ընդունված որոշմամբ լավարկվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների բնակարանային ապահովման ծրագիրը՝ ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Բնակարանը տրվելու է սեփականության իրավունքով, պայմանով, որ ակադեմիայի շրջանավարտը պետք է պարտադիր ծառայի 20 տարի, ներառյալ՝ ուսման տարիները, նշել է նախարարը: Բնակարանի չափը և գինը նույնպես սահմանվել են Կառավարության որոշմամբ: Այն Երևանում չպետք է գերազանցի 80 քառակուսի մետրը կամ դրա միջինացված շուկայական արժեքը, որը կազմում է 35 միլիոն դրամ։

Կարդացեք նաև

Back to top button