
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ փետրվարի 1-2-ը նախատեսված խաղաղության գործընթացի շուրջ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-5-ին։
Նա ասել է, որ ամսաթիվը հետաձգվել է «երեք կողմերի ժամանակացույցերի լրացուցիչ համակարգման» անհրաժեշտության պատճառով։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, խոսելով Աբու Դաբիում հանդիպման մասին, նշել էր նույն ամսաթիվը։
Ենթադրվում է, որ հանդիպումը հետաձգվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ։ Երկրորդ փուլից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Կիևի և հարակից շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հետագա հարվածներից, քանի որ ուժեղ ցրտերի ֆոնին ռուսական զանգվածային հարձակումները լուրջ հետևանքներ են թողել, բազմաթիվ բնակավայրեր հոսանքազրկվել են։
Կրեմլի խոսնակը չի մանրամասնել, թե արդյո՞ք էներգետիկ օբյեկտների վրա հարվածների մորատորիումը կերկարաձգվի մինչև բանակցությունների նոր փուլի մեկնարկը։
Տես նաև՝ Սպասում ենք ԱՄՆ ակտիվ դերակատարմանը. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին




