ԿարևորՄիջազգային

Սպասում ենք ԱՄՆ ակտիվ դերակատարմանը. Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Աբու Դաբիում նախատեսվում է Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունների նոր փուլ։

Զելենսկիի խոսքով՝ երկուշաբթի նախատեսվում է հանդիպում բանակցությունների շրջանակը հստակեցնելու համար, որից հետո ուկրաինական պատվիրակությունը կուղևորվի հանդիպման վայր։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ բանակցությունները նախատեսված են փետրվարի 4-5-ը։

Նախագահը նշել է, որ Կիևն ակնկալում է ԱՄՆ ակտիվ մասնակցություն, հատկապես լարվածության թուլացման և հարվածների կրճատման հարցում։ «Շատ բան կախված է նրանից, թե ինչ կարող է անել ամերիկյան կողմը, որպեսզի մարդիկ վստահեն ինչպես գործընթացին, այնպես էլ արդյունքներին»,-ընդգծել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ կոչ անելով ժամանակավորապես դադարեցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։
Կրեմլը հետագայում հաստատել է, որ «էներգետիկ հրադադարը» կգործի մինչև փետրվարի 1-ը՝ Աբու Դաբիի բանակցություններից առաջ վստահության ամրապնդման նպատակով։

Նշվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը նախապես նախատեսված էր փետրվարի 1-ին, սակայն հետաձգվել է։

Կարդացեք նաև

Back to top button