ԿարևորՀասարակություն

Մխիթարություն և հոգու ուրախություն էր տեղեկանալ չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Գարեգին Երկրորդ

Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին, հայտարարել է Գարեգին Բ Կաթողիկոսը:

«Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ և համայն մեր ժողովրդի զորակցությամբ նրանք վերականգնեն իրենց կյանքի խաղաղ ու բնականոն ընթացքը՝ ընտանյաց ու սիրելիների հետ միասին։

Մեր աղոթքն է, որ բոլոր գերյալները շուտափույթ և ապահովաբար վերադառնան Հայրենիք։

Թող Աստված խաղաղության շնորհի ներքո պահի աշխարհը համայն, մեր հայրենիքն ու մեր ողջ ժողովրդին»,- ասված է Գարեգին Երկրորդի ուղերձի մեջ։

Կարդացեք նաև

Back to top button