ԿարևորՏնտեսական

Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում. Պապոյան

Ադրբեջանից ոչ միայն նոր ներմուծում է հնարավոր, այլև Հայաստանից դեպի Ադրբեջան արտահանում, Գառնիում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ալյումին, ալյումինի փայլաթիթեղ, ֆերոմոլիբդեն, կենդանիներ, միրգ, բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանք։ Հետազոտություն է կատարվել, որը ցույց է տալիս՝ կան ապրանքներ, որոնք Հայաստանն արտահանում է, և Ադրբեջանը ներմուծում է։ Հիմա այդ քննարկումների մեջ ենք», – նշել է Պապոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի։  

Կարդացեք նաև

Back to top button