
Սահմանադրության կարգավորումներով ընտրությունների ենթադրվող ժամկետը հաջորդ տարվա հունիսի 2-12 միջակայքն է, ընտրությունները պետք է տեղի ունենան այդ տասնօրյակում, ասուլիսում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է:
Ընտրությունների օրը նշանակում է ՀՀ նախագահը: Նախագահի հրամանագիրը դեռևս չկա:
«Այսինքն՝ եթե նախագահը որոշի այլ օր՝ աշխատանքային օր նշանակել, ապա ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, շղթայական նոր իրավական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա»,-նշել է Հովակիմյանը:
Վահագն Հովակիմյանը նաև տեղեկացրել է, որ 2026 թվականի աշնանը 46 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են սպասվում:




