ԿարևորՀասարակություն

Քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը

Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Վստահ ենք՝ շատերդ լսած կլինեք տարածված ժողովրդական խոսքը․ «Այս քամին ձյան տեղ է անում»։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ այդքան էլ այդպես չէ, և առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։

Ինչ վերաբերում է քամուն, ապա ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի այսօր Հանրապետության հրապարակում նախատեսված կարևոր իրադարձությանը՝ գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։ Մաղթում ենք բոլորին հաճելի և տոնական երեկո»,- գրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button