
2026 թվականի ապրիլի 29-ին Ավստրիայում կանցկացվի Հայաստան-Ավստրիա գործարար համաժողով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Համաժողովին մասնակցության համար ոլորտային սահմանափակում չկա։
Ցանկացողները կարող են գրանցվել մինչև դեկտեմբերի 15-ը՝ այստեղ։
Մասնակցության հայտ ներկայացված հայկական ընկերությունների ցանկը փոխանցվելու է ավստրիական կողմին՝ համապատասխան ոլորտներից ներկայացուցիչներ ներգրավելու նպատակով։




