ԿարևորՄիջազգային

Թրամփը «ահաբեկչություն» է որակել Ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումը

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ ԱՄՆ Ազգային գվարդիայի երկու զինվորների վրա կրակած տղամարդն Աֆղանստանից է եղել, այսօր առավոտյան հաղորդել են լրատվամիջոցները՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայրենիքի անվտանգության նախարարությունը «վստահ է, որ կասկածյալը 2021 թվականին Աֆղանստանից մուտք է գործել Միացյալ Նահանգներ»։

Հատուկ հայտարարության մեջ Թրամփը Ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակումը որակել է «ահաբեկչություն»։

«Այս նողկալի հարձակումը չարիքի, ատելության և ահաբեկչական ակտ էր, — կարճ տեսաուղերձում ասել է Թրամփը։ -Դա հանցագործություն էր մեր ամբողջ երկրի դեմ»։

Հրապարակման համաձայն՝ 2024 թվականին տղամարդը դիմել է Միացյալ Նահանգներին՝ ապաստան ստանալու համար, և այն տրամադրվել է 2025 թվականի սկզբին։ Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակվողի անունը Ռահմանուլլա Լ. է։ Իրավապահ մարմինները շարունակում են աշխատանքները՝ իրենց եզրակացությունների հետագա հաստատում ստանալու համար։

CNN-ի համաձայն՝ ՀԴԲ-ն համընկնում է գտել հարձակվողի սկզբնական նույնականացման և 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանից Միացյալ Նահանգներ ներգաղթած և Վաշինգտոն նահանգում բնակվող տղամարդու նույնականացման միջև։ Հեռուստաալիքի անանուն աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ իշխանությունները ստուգել են կալանքի տակ գտնվող կասկածյալի մատնահետքերը՝ այդպիսով նույնականացնելով նրան։

Հրապարակման համաձայն՝ 2024 թվականին տղամարդը դիմել է Միացյալ Նահանգներին՝ ապաստան ստանալու համար, և այն տրամադրվել է 2025 թվականի սկզբին։

Associated Press-ի փոխանցմամբ՝ հարձակվողի անունը Ռահմանուլլա Լ. է։ Նախաքննությունը շարունակվում է։

Կարդացեք նաև

Back to top button