ԿարևորՀասարակություն

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են

Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button