ԿարևորՄիջազգային

Օդային գիշերային հարձակման ընթացքում ռուսական ԱԹՍ-ները հայտնվել են Մոլդովայում եւ Ռումինիայում

Այսօր գիշեր Մոլդովայի զինված ուժերը արձանագրել են ռուսական վեց ԱԹՍ-ներ, որոնք հատել են երկրի օդային տարածքը։

Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում են, որ դրոններից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Բնակիչներին տարհանել են, դեպքի վայրը՝ արգելափակել։

Ռումինիայի իշխանությունները հայտնել են օդային տարածք ներխուժած երկու դրոնի մասին։ Ռումինացի զինվորականները երկինք են բարձրացրել երկու կործանիչ՝ «իրավիճակին հետեւելու համար»։

Կարդացեք նաև

Back to top button