ԿարևորՄիջազգային

Թայլանդում վերջին 300 տարում ամենաուժեղ ջրհեղեղներն անակնկալի են բերել իշխանություններին ու 2 մլն մարդու

Թայլանդի հարավում մոտ երկու միլիոն մարդ դարձել է անակնկալ ջրհեղեղների պատանդը։ Տարածաշրջանի ամենամեծ քաղաքում` Հաթ Յայիում,  ջրի անկառավարելի բարձրացումը, էլեկտրամատակարարման խափանումները, շտապ տարհանումները լուրջ խնդիր են դարձել իշխանությունների ու բնակիչների համար, հայտնում է RFI-ին։

Իրավիճակը կարգավորելու համար օգնության է եկել բանակը, սակայն բնակիչները բողոքում են, որ «ռեսուրսները բավարար չեն, անհրաժեշտ քանակի նավակներ չկան, սննդամթերքը քիչ է»։

Իշխանությունների տվյալներով՝ Հաթ Յայիլում գրանցվել են վերջին 300 տարում ամենաուժեղ տեղումները։

Կարդացեք նաև

Back to top button