Մեզ շրջապատող աշխարհում գրեթե ամեն ինչ անմիջականորեն կապված է այս զարմանահրաշ գիտության հետ։ Քիմիան բարդ, խորհրդավոր, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր գիտություն է, որի ձեռքբերումները մարդկության բարօրության կարևոր գրավականներից են։
Կյանքն անհնար է պատկերացնել առանց քիմիայի։ Մարդկությունն օգտագործում է քիմիայի արդյունքները ամենատարբեր ոլորտներում՝ բժշկությունից և գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն ու շրջակա միջավայրի պաշտպանություն։
Քիմիան իր գաղտնիքները բացում է գիտնականների առաջ՝ հնարավորություն տալով թափանցել նյութերի և դրանց փոխակերպումների աշխարհ։ Դարեր շարունակ արված ուսումնասիրություններն ու բացահայտումները օգնել են մարդուն՝ բնությունից ստանալու այն, ինչը անհրաժեշտ է կյանքի որակը բարձրացնելու և ավելի ապահով ու բարեկեցիկ ապրելու համար։
Քիմիան գիտություն է նյութերի, դրանց կառուցվածքի, հատկությունների, դրանց հետ տեղի ունեցող փոփոխությունների և այդ գործընթացները կառավարելու մասին։ Քիմիայի իմացությունն ու ճիշտ կիրառումը նպաստում են գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը։ Հետևաբար, ժամանակակից աշխարհում մեծ պահանջարկ ունեն հիմնարար գիտելիքներով զինված և բազմապրոֆիլ հմտություններով օժտված քիմիկոս մասնագետները։
Եթե քիմիայի նկատմամբ ունեք հետաքրքրություն, սիրում եք փորձարարություն և կարևորում եք դրա դերը մարդկության առաջընթացում, ապա քիմիկոսի մասնագիտությունը կարող է հենց Ձեզ համար լինել։
«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի դոցենտ, «Քիմիա» բակալավրի կրթական ծրագրի ղեկավար Լիաննա Գաբրիելյանը։




