
Հիմնանորոգվել է Սևանի տրանսպորտային հանգույցը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է հիմքի կառուցում, 2690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, անվտանգության տարրերով կահավորում՝ գծանշում, ճանապարհային նշանների, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատվածի հիմնանորոգում։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ մոտ 432 միլիոն 400 հազար դրամ հատկացմամբ։




