
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նոյեմբերի 21-ին եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ամերիկյան նոր ծրագիրը, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը։
Թերթի տվյալներով՝ Ռուբիոն, որը նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է, քննարկումներ կանցկացնի ազգային անվտանգության համար պատասխանատու եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հրապարակման մեջ նշում է, որ մի քանի բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներ հույս են հայտնել, որ ճգնաժամի լուծման ծրագրի վերաբերյալ «հնարավորություն կտրվի արտահայտելու իրենց մտահոգությունները»։
Ամերիկյան ծրագրի համաձայն, որի մանրամասները արտահոսել են և արդեն հայտնի են արևմտյան լրատվամիջոցներին, ԱՄՆ-ն և այլ երկրներ պետք է ճանաչել Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի և այլ տարածքների նկատմամբ, որոնք Ուկրաինան ստիպված կլինի զիջել։ Դրա դիմաց Կիևը կստանա ամերիկյան և եվրոպական անվտանգության երաշխիքներ։
Տարածքներում, որտեղից դուրս կբերվեն ուկրաինական զորքերը, նախատեսվում է ստեղծել ապառազմականացված գոտի։ Ինչպես հաղորդում է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում հակամարտող կողմերի շփման գիծը կսառեցվի, և Ռուսաստանը ստիպված կլինի որոշ տարածքներ վերադարձնել Ուկրաինային:
Ուկրաինական բանակը զգալիորեն կկրճատվի և կզրկվի հեռահար զենքերից: Ծրագիրը ներառում է նաև երկրում օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք և ռուսերեն լեզվի պաշտոնական կարգավիճակի ամրապնդում:
TASS-ի հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում ձեռք բերված համաձայնություններից զատ որևէ նորարարություն չկա:




