
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Պորտուում հյուրընկալվել է Պորտուգալիայի հավաքականին։ Առաջին խաղակեսն ավարտվեց 5-1 հաշվով։
Հանդիպման 8-րդ րոպեին Ռենատու Վեյգան բացեց խաղի հաշիվը։ 18-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Էդուարդ Սպերցյանը։
28-րդ րոպեին Գոնսալու Ռամուշն առաջ մղեց Պորտուգալիայի հավաքականին։ 2 րոպե անց Ժոաու Նեւեշը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը։ Չորրորդ գոլի հեղինակը 41-րդ րոպեին կրկին Ժոաու Նևեշ էր։
5-րդ անգամ Հայաստանի հավաքականի դարպասը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11 մետրանոց հարվածով գրավեց Բրունու Ֆերնանդեշը։




