ԿարևորՀասարակություն

Վարչական դատարանը կքննի Ժուռնալիստների միության շենքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը․ Սիսակ Գաբրիելյան

Վարչական դատարանը կքննի Ժուռնալիստների միության շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հայցը, ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։ Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։ Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք, մեր կարծիքով, անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ 

Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել»,- նշել է Գաբրիելյանը:

Պատգամավորը հավելել է, որ Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը։

Կարդացեք նաև

Back to top button