ԿարևորՀասարակություն

Հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք․ ի՞նչ է առաջարկում կադաստրի կոմիտեն

Կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները։ Կենսաթոշակային տարիքի քաղաքացիները, որոնք սեփական բնակարան, տուն կամ այգետնակ ունեն, հնարավորություն կունենան գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ ողջ կյանքի ընթացքում, առանց վճարումներ կատարելու։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է ամբողջ պայմանագրային ժամանակահատվածում։

Նախագծով սահմանվում են երաշխիքներ․ հետադարձ հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ պահին գործող հիփոթեքային վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը, գույքը պարտադիր ապահովագրվում է, կատարվում են հարկային պարտավորությունները, պահպանվում է գույքի բարեկարգությունը։ Գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի իրացումից ստացված գումարի չափը։ Սահմանվում է նախնական խորհրդատվության պարտադիր պահանջ՝ ֆինանսական և իրավական ռիսկերը նվազեցնելու համար։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանն ասել է, որ սա նոր ինստիտուտ է, որի հիմնական գաղափարը հետևյալն է՝ սեփականատերը առանց օտարելու անշարժ գույքը, պարբերական եկամուտի հնարավորություն է ստանալու ։

Կարդացեք նաև

Back to top button