
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր-Արմավիրի մարզ
Ռուսական մշակույթի օրեր դպրոցներում, որտեղ աշակերտներն առանց տարիքային սահմանափակման մասնակցել են ռուսական պոեզիայի, գրական-երաժշտական ցերեկույթներին, ռուսաց լեզվի բաց դասերին, ստեղծագործական շարադրություններ են գրել և երգել ռուսական երգեր: «Երգը՝ բարեկամության կամուրջ» խորագրով ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնին են մասնակցել Արմավիրի մարզի շուրջ 3000 դպրոցական:
Արդեն երրոդ անգամ երկու տարի ընդմիջումով Հայսատանի կրթօջախներում կազմակերպվում է «Երգը բարեկամության կամուրջ» խորագրով ռուսական երգի փառատոն, որի նպատակն է խրախուսել ռուսաց լեզվի ուսուցումն ու տարածումը: Խորհրդային միության փլուզումից հետո ռուսերենը, որպես երկրորդ մայր լեզու նահանջ ապրեց, իր տեղը զիջելով անգլերենին: «Ռուսաց լեզուն մայրենիից հետո պետք է դառնա առաջին օտար լեզուն»,- այս կարծիքին է «Ռուսաստանի հայերի միություն » համառուսաստանյան հասարակական կազմակերպության և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ, «Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն » հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Աղայանը:
Ռուսաց լեզվի ուսուցման խրախուսման լավագույն տարբերակը ռուսական մշակույթի օրերի կազմակերպումն է, որի շնորհիվ աշակերտները ստեղծագործում, կարդում և երգում են ռուսերեն լեզվով:
Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում կազմակերպվել են ռուսական մշակույթի օրեր, գրել ստեղծագործական շարադրություններ: «Երգը բարեկամության կամուրջ» ռուսական երգի երրորդ փառատոնին մասնակցել են մարզի դպրոցականներն առանց տարիքային սահմանափակման: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Սարգսյանը տեղեկացրերց, որ փառատոնի մասնակիցները հանդես են եկել 5 ժանրային կատարումներով՝ ռուսական ժողովրդական, հայրենասիրական, ռոմանս, էստրադային մանկական և հայկական երգեր ռուսերեն լեզվով,կատարողներից 52 աշակերտ մասնակցել է մարզային փուլին:
«Երգը բարեկամության կամուրջ» փառատոնի մարզային փուլի մասնակիցներին տրվեցին պատվոգրեր, իսկ նրանցից ութը կմասնակցի նաև հանրապետական փուլի համերգին:




