Օրերս Երևանում կայացավ Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը՝ ArmIGF-2025-ը։ Նոյեմբերի 6-ին անցկացված համաժողովում քննարկվել են Հայաստանի ինտերնետային դիմակայության, թվային քաղաքականության, լայնաշերտ ինտերնետի հասանելիության, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի հնարավորությունների ու մարտահրավերների հետ կապված հիմնական հարցերը։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են․
Քրիստինա Հակոբյան` «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ,
Վահան Հովսեփյան` RIPE NCC հանրային կապերի և քաղաքականության մշակման ավագ խորհրդական, միջազգային փորձագետ:




