ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներ գրեթե չեն մնացել. Ռուբիո

Արդեն սպառվում են պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Կանադայում կայացած G7 երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի ընթացքում։

«Մենք հարվածել ենք նրանց ամենախոշոր նավթային ընկերություններին։ Դա հենց այն էր, ինչը բոլորը մեզանից խնդրում էին։ Ակնհայտ է, որ արդյունքը կերեւա միայն որոշ ժամանակ անց»,- ասել է Ռուբիոն։

Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման մասին հարցին ի պատասխան՝ Ռուբիոն նշել է, որ նախագահների հանդիպումը կարող է կայանալ միայն այն դեպքում, երբ կլինի կոնկրետ արդյունքների հեռանկար։

Իր ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ պետքարտուղարը մոտ մեկ ամիս է չի խոսել, բայց հարաբերությունները նորմալ է գնահատել։

Կարդացեք նաև

Back to top button