Աղետի պահն արձանագրել են բջջային հեռախոսով
Երկնքից թափվում են մեծ ու փոքր բեկորներ, օդանավից անջատված թևերի հատվածը՝ տարօրինակ պտույտներով ներքև Է սլանում, այս սարսափազդու կադրերը բջջային հեռախոսով տեղացիներն են արձանագրել:
Աղետի վայրը՝ Վրաստան, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու գտնվող Սիղնաղի վարչական շրջան, C-130 տեսակի կործանված ռազմական բեռնատար օդանավը Թուրքիայի օդուժինն Է: Այն Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին Է անհետացել ռադարների Էկրաններից՝ Վրաստանի օդային տարածք մտնելուց սոսկ մի քանի րոպե անց:
Զոհվել են օդանավում գտնվող անձնակազմի բոլոր անդամները և ուղևորները՝ 20 թուրք զինծառայող: Ողբերգության լուրին անդրադառնում են թուրքական բոլոր լրատվամիջոցները:
Օդանավի բեկորները մաս-մաս են ընկել
C-130 Գյանջայի օդանավակայանից Էր օդ բարձրացել և Վրաստանի օդային տարածքով պետք Է հասներ Թուրքիա: Աղետի պատճառը հայտնի չԷ, մասնագետներն արդեն հայտնաբերել են «սև արկղերը»:
Ինչ-որ բան պատահել Է հենց երկրնքում, ընդ որում` անսպասելի բան, քանի որ օդաչուները տագնապի նշան չեն ուղարկել և որևԷ խնդրի մասին չեն զեկուցել: Ինքնաթիռի իրանը և թևերի հատվածը մաս-մաս են ընկել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայրենիքի համար զոհված շեհիդներ՝ նահատակներ անվանելով 20 զինծառայողնոերին, հայտնել Է, որ զոհերից 19-ի մարմինները հաջողվել Է հայտնաբերել:
Թուրք մասնագետները միացել են վրացիներին
NTV թուրքական հեռուստաալիքով ցուցադրել են զոհվածների լուսանկաները և ընթերցել են նրանց անուն-ազգանուններն ու ծննդյան վայրը: Այսօր առավորտյան վթարի վայր Է հասել արտակարգ իրավիճակների թիմը Թուրքիայից: Այն միացել Է վրացի փրկարարներին և իրավապահներին: Կործանված օդանավի բեկորները սփռված են մեծ տարածքում, դա մի հարթավայր Է, որտեղ կան բլուրներով շրջապատված գյուղատնտեսական հողեր:
Տեղացիներն առաջինն են հասել վթարի վայր՝ Բեսկի Չուտաշվիլին և նրա համագյուղացիները որոշ բաներ են գտել:
«Ահա դուռը, սա Էլ ուղևորների ցուցակն Է, կան Էլի ինչ-որ բեկորներ»,- ասել Է Չուտաշվիլին:
Թոռնիկե Խուբլաշվիլին ասել Է, թե իրավապահները քաղաքացիական բնակիչներին թույլ չեն տալիս մոտենալ բեկորներին:
«Անտեղ ամեն ինչ այրվել, մոխիր Է դարձել, ոչինչ չի մնացել, մենք դա տեսանք և վերադարձանք»,- ասել Է Խուբլաշվիլին:
Զոհված զինվորները Բաքվում մասնակցել են զորահանդեսի
Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարները ցավակցություն են հայտնել Թուրքիայի ղեկավարներին և ժողովրդին ռազմական բեռնատար օդանավի աղետի հետևանքով 20 զինծաայողների զոհվելու կապակցությամբ:
Ցավակցական ուղերձ Է հղել նաև ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: Օրերս թուրք զինծառայողները Բաքվում ներկա են եղել 2020 թվականի պատերազմի ավարտին նվիրված զորահանդեսին: Ըստ Ռոյթրի՝ զոհված 20 զինծառայողները մասնակցել են այդ զորագանդեսին:




