
Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, և հետաքննությունը շարունակվում է, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հայտարարել էր, որ Վրաստանում կործանվել է Lockheed C-130 Hercules ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որի հետևանքով զոհվել է 20 մարդ։ Անկարան համակարգում է որոնողական-փրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։
«Մեր ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, և հետաքննություն է սկսվել։ Մենք իրական ժամանակում հետևում ենք տեղում կատարվող աշխատանքներին և կապահովենք մանրակրկիտ հետաքննություն՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- հայտարարել է Էրդողանը չորեքշաբթի օրը Անկարայում կուսակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ։




