ԿարևորՄշակույթ

«Օֆելյա Համբարձումյան 100». հոբելյանական համերգ և նամականիշի մարման արարողություն

Այս տարի նշվում է հայ երգի երախտավոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի  100-ամյակը:

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ հոբելյանի շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի  կունենա «Մեծանուն հայեր. Օֆելյա Համբարձումյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողություն:

Հաջորդիվ՝ ժամը 19:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Օֆելյա Համբարձումյան 100» հոբելյանական համերգը: Հանդես կգա Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը:

Կարդացեք նաև

Back to top button