
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Օզգյուր Օզելի դեմ՝ պահանջելով 500,000 թուրքական լիրա (մոտավորապես 12,000 դոլար): Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է թուրք առաջնորդի փաստաբան Հուսեյն Այդընը։
«ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելի դեմ դատական հայց է ներկայացվել բարոյական վնասի համար 500,000 թուրքական լիրա փոխհատուցելու պահանջով՝ 2025 թվականի նոյեմբերի 5-ին Ումրանիեում (Ստամբուլի շրջան) կայացած հանրահավաքի ժամանակ նախագահի հասցեին արված անպատշաճ հայտարարությունների և անհիմն մեղադրանքների համար», — ասել է նա։
Փաստաբանը պարզաբանել է, որ դրանից բացի, Անկարայի գլխավոր դատախազություն ներկայացված դատական հայցով պահանջել են քրեական գործ հարուցել նախագահին վիրավորելու համար։




