Վաղվանից՝ նոյեմբերի 7-ից, ԱՄՆ խոշորագույն 40 օդանավակայաններ կրճատելու են չվերթները 10%-ով՝ կառավարության ֆինանսավորման բացակայության պատճառով, զգուշացրել է տրանսպորտի նախարար Շոն Դաֆին: Սա նշանակում է օրական 3500-4000 չվերթի չեղարկում։
Չվերթերի կրճատումը կլինի աստիճանական. ուրբաթ օրը 4%-ից սկսած՝ հաջորդ շաբաթ այն կհասնի 10%-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Փոփոխություններից տուժած օդանավակայանների ցանկը կհրապարակվի այսօր՝ հինգշաբթի։
«Սա անսովոր է, ինչպես եւ շաթդաունը։ Անսովոր է նաեւ այն փաստը, որ մեր կարգավարներն արդեն մեկ ամիս աշխատավարձ չեն ստանում»,- իրավիճակը մեկնաբանել է Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Բրայան Բեդֆորդը։
Օդային երթևեկության կարգավարներն առանց վարձատրության աշխատում են հոկտեմբերի 1-ից: Նրանք սկսել են ավելի հաճախ հիվանդության պատճառով արձակուրդ վերցնել, որոշներն էլ ստիպված են լրացուցիչ աշխատանք փնտրել:
ԱՄՆ կառավարությունը գործունեության ֆինանսավորումը դադարեցված է արդեն 37 օր՝ Կոնգրեսի կողմից պետականի բյուջեի շուրջ համաձայնության չգալու պատճառով։
Շաթդաունի նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Այն ավարտվել էր 2019 թվականի հունվարին։




