ԿարևորՔաղաքական

Խաղաղության երաշխիքը փոխշահավետությունն է. ԱԳ նախարար

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման համար կա մեկ հստակ երաշխիք՝ այն ձեռնտու է եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ տարածաշրջանին, «Օրբելի» կենտրոնի կազմակերպած համաժողովում այսօր հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 «Այս փոխշահավետությունն է, որը, կարծում եմ, հարատեւություն, երկարատեւ կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի»,- ասել է նա։

Այդ երկարատեւ խաղաղության երաշխիք նախարարը անվանել է Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, Ազգային ժողովի կողմից վավերացված սահմանազատման կանոնակարգը եւ առաջիկայում ձեռք բերվելիք համաձայնությունները։

«Հայաստանը չի ունենելու ոչ մի շահագրգռություն խախտելու այդ պայմանագիրը կամ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու, իմ պատկերացմամբ, Ադրբեջանը խախտելու այդ պայմանավորվածությունները, ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու Թուրքիան խաթարելու այդ գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ,  մնացած բոլոր երկրները եւս»,- շեշտել է ԱԳ նախարարը։

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ երկաթուղիները, գազամուղները, էլեկտրական հոսանքի գծերը, որոնք ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին են կապելու, այլ նաեւ Եվրոպային, Եվրամիությունից մինչեւ Հեռավոր Արեւելք ընկած բոլոր երկրներին, խաղաղության երկարակեցության երաշխիքն են։

Կարդացեք նաև

Back to top button