ԿարևորՄիջազգային

Մահացել է ԱՄՆ պատմության ամենաազդեցիկ փոխնախագահներից մեկը` Դիկ Չեյնին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին մահացել է 84 տարեկանում։ Ինչպես գրում է Reuters-ը՝ հղում անելով Դիկ Չեյնիի ընտանիքի տարածած հայտարարությանը, մահվան պատճառ են հանդիսացել թոքաբորբը և սրտանոթային հիվանդությունների բարդությունները։

Չեյնին համարվում էր ԱՄՆ պատմության ամենաազդեցիկ փոխնախագահներից մեկը։ Նա 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքի ներխուժման հիմնական նախաձեռնողներից էր։

Հանրապետական քաղաքական գործիչը, որը եղել է Վայոմինգի կոնգրեսական և պաշտպանության նախարար, կարևոր դեր էր խաղում Վաշինգտոնում։

Չեյնին 2001-ից 2009 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ 46-րդ փոխնախագահի պաշտոնը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք և համարվել է ամերիկյան ներքաղաքական դաշտի ազդեցիկ գործիչներից մեկը։

Կարդացեք նաև

Back to top button