
13-ամյա հայ Տիգրան Համբարձումյանը ճանաչվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն:
«Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր»,- նշված է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:




