ԿարևորՀասարակություն

Վթարից տուժածները ստանում են համապատասխան բուժօգնություն. ԱՆ

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունւց։

Այս պահին տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն։

Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ:

Կարդացեք նաև

Back to top button