Հանրային ռադիոյի երկրորդ ալիքը՝ «Իմ ռադիո»-ն, այսուհետև լսարանին կսպասի նոր հասցեում՝ FM 98.3-ում․ ռադիոլրագրող-ռադիոլսող «հանդիպման հասցեն» փոխվել է։
Ավելի հասանելի ու ավելի լսելի դառնալու նպատակով կատարվող այս փոփոխությունը նոր առիթ է՝ հիշեցնելու, որ ռադիոն հատուկ երիտասարդների համար և հենց երիտասարդների «լեզվով» խոսում է գրեթե բոլոր ոլորտներին առնչվող հարցերի մասին։




