
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին հայտնաբերելու նպատակով, հաղորդագրությունը տարածել է ՆԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության` որոնումները շարունակվում են պետական մարմինների և կամավորների լայն ներգրավվածությամբ։
ՆԳՆ-ն զգուշացնում է, որ տարածվում են չհաստատված տեղեկություններ, որոնք կարող են վնասել ինչպես որոնողական գործընթացին, այնպես էլ երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։
«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-ընդգծում է ՆԳ նախարարությունը։
Հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում Տիգրանն անհետ կորել է, երբ դրսում խաղում էր իր 5 տարեկան եղբոր հետ։




