ԿարևորՀասարակություն

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը փոխվել է

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխվել է, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

«Դատախազը, քննարկելով քրեական վարույթով մեղադրյալ Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված՝ Ա. Կոչուբաևի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով միջնորդությանը կից Ա. Կոչուբաևի կնոջ վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոշել է Ա. Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը»,-ասված է Լուսինե Մարտիրոսյանի գրառման մեջ:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը երկու ամիս ժամկետով կալանավորվել է հոկտեմբերի 17-ին։

Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ):

Կարդացեք նաև

Back to top button